ԿարևորՀասարակություն

Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ներկա կլինի Հաղթանակի զորահանդեսին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա` հունիսի 24-ին ներկա գտնվելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին։ Այս մասին  տեղեկացրել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։  

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը մայիսի 9-ին տեղի չունեցավ՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով ։

Հաղթանակի շքերթին  Հայաստանից մասնակցելու է 1 շարասյուն, որը բաղկացած է լինելու 75 հոգուց: Նրանք ծածանելու են Թամանյան դիվիզիայի մարտական և ՀՀ դրոշները:

Կարդացեք նաև

Back to top button