ԿարևորՀասարակություն

Բուսաբանական այգու ապօրինի կառույցներն ապամոնտաժվել են

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Բուսաբանական այգու տարածքում ինքնակամ կառույցներ ապամոնտաժելու մասին որոշումներ է ստորագրել: Այս մասին նա հայտնում է Ֆեյսբուքի իր էջում:

«Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, հասարակական կարգի պահպանության ծառայության և Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների կողմից քանդվել են

Աճառյան փողոցի հ.1 հասցեում գտնվող՝ «Ա.Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ին մշտական օգտագործման իրավունքով պատկանող, պետական սեփականություն հանդիսացող հողամասում «ՔԵԹՐԻՆ ԳՐՈՒՊ» և «ԼԵՎՈ ԳՐՈՒՊ» ընկերությունների կողմից կառուցված ապօրինի քարե պատը և մետաղական շվաքարանը:

Ապօրինի շինությունների քանդումն իրականացվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության համապատասխան գրությունների հիման վրա հարուցված վարչական վարույթներով»,- գրել է քաղաքապետը:

https://www.facebook.com/HaykMarutyanMayor/videos/3121311751224138/

Բուսաբանական այգու հողատարածքների վարձակալության գործընթացներում խախտումներն արձանագրվել էին Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքում։

«ՔԵԹՐԻՆ ԳՐՈՒՊ» և «ԼԵՎՈ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությունները, խախտելով ՀՀ հողային օրենսգրքի պահանջները, վարձակալված հողամասերն օգտագործել են գործառնական նշանակությունից տարբերվող՝ մրգերի և բանջարեղենի մանրածախ առևտրի և շինանյութի առուվաճառքի գործունեություն իրականացնելու նպատակներով, այնինչ` հիշյալ հողատարածքները պարտավոր էին օգտագործել բացառապես «բուսաբանական այգի կազմակերպելու» նպատակով։ 

Կարդացեք նաև

Back to top button