Հասարակություն
Հայաստանը Եվրատեսիլում ներկայացնում է ոչ թե Գոռ Սուջյանը, այլ Dorians խումբը
Արձագանքելով ՀՀ սփյուռքի նախարարի կոչին եւ մամուլի հրապարակումներին, ցանկանում ենք հիշեցնել, որ «Եվրատեսիլ-2013» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնում է ոչ թե Գոռ Սուջյանը, այլ Dorians խումբը: Dorians-ը հայտնում է, որ թեեւ խումբը ՀՀ Սփյուռքի նախարարությանը աջակցության համար չէր դիմել, ակնհայտ է, որ արտերկրում ապրող մեր հայրենակիցների ձայները չափազանց կարեւոր են Հայաստանը Եվրատեսիլում ներկայացնող արտիստների համար: Dorians-ը կանի ամեն հնարավորը «Եվրատեսիլ-2013» երգի մրցույթում Հայաստանի պատիվը բարձր պահելու համար: