
Կառավարության հակաճգնաժամային 8-րդ միջոցառման ծրագրում կատարված փոփոխություններից հետո պետական աջակցությունից օգտվող ոլորտների ցանկն ավելացել է 9-ով՝ հասնելով 32-ի.
1. Մանածագործական արտադրատեսակների արտադրություն.
2. փայտանյութի մշակում, փայտից, խցանակեղեւից, ծղոտից եւ հյուսկեն նյութերից արտադրատեսակների արտադրություն, բացի կահույքից.
3. թղթի եւ թղթե արտադրատեսակների արտադրություն.
4. ռետինե եւ պլաստմասսե արտադրատեսակների արտադրություն.
5. համակարգիչների, էլեկտրոնային եւ օպտիկական սարքավորանքի արտադրություն.
6. էլեկտրական սարքավորանքի արտադրություն.
7. ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող վարչարարական եւ լրացուցիչ այլ գործունեություն.
8. համակարգիչների, անձնական օգտագործման եւ կենցաղային արտադրատեսակների նորոգում.
9. ֆիզիկական առողջության պահպանման հետ կապված գործունեություն»:
Փոփոխությունըից օգտվում է ևս 1875 ընկերություն, որոնք ունեն 9171 աշխատակից: Աջակցության ընդհանուր բյուջեն կկազմի 623 մլն 628 հազար դրամ է:
Ութերորդ ծրագրի շահառուների ցանկն ընդլայնվում է արդեն երրորդ անգամ։ Այն վերաբերում է կորոնավիրուսի հետևանքով ամենաշատը տուժած ոլորտների գրանցված աշխատողներին։




