ԿարևորՀասարակություն

Ինչպես է երիտասարդ ձեռներեցը հասել արդյունքի

Երիտասարդ ձեռներեց Արևշատ Ղարիբյանը ստացել է աջակցություն «ԵՄ-ն հանուն երիտասարդության» (EU4Youth) ծրագրի շրջանակներում սննդի արտադրությամբ զբաղվելու համար:

Կորոնավիրուսի համավարակի ընթացքում Արևշատի բիզնեսը կարողացել է հարմարվել անձնակազմի անվտանգության նոր պահանջներին և պահպանել սննդի արտադրությունը:

Նրա մասին պատմում է Europesan Union in Armnenia ֆեյսբուքյան էջը:

Նախքան գործունեությունը սկսելը նա մոտ մեկ տարի ուսումնասիրել է չրերի արտադրության ոլորտը։ Այնուհետև մասնակցելով ծրագրին՝ զարգացրել է բիզնես հմտությունները, ինչը հնարավորություն է տվել գաղափարը կյանքի կոչել։

Արևշատի արտադրած չրերը փայտե, ոճային տուփերով են վաճառքի հանվում։ Հետաքրքիր դիզայնի, ինչպես նաև յուրահատուկ համի շնորհիվ արտադրանքն արդեն ճանաչում է ձեռք բերել նաև Հայաստանի սահմաններից դուրս։ Հաճախորդներին սկզբում գերում է փաթեթավորումը, ապա՝ նաև համը, քանի որ չրերը բնական են։

“EU4Youth: Employability and Stability” ծրագիրն իրականացվում է Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում։ Հայաստանում ծրագրի իրականացնողը «ՍՕՍ Մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամն է։ Հայաստանում ծրագրի գործընկերն է Բիզնեսի աջակցման կենտրոնը։

https://www.facebook.com/eudelegationtoarmenia/posts/2987656364621606

Կարդացեք նաև

Back to top button