ԿարևորՀասարակություն

Արարատի մարզում 24-ժամյա ռեժիմով գործող գյուղմթերքի շուկա է բացվում

Այսօր կբացվի Արարատի մարզի գյուղմթերքի շուկան: Գյուղացիները կարող են իրենց բերքն այսօրվանից վաճառել շուկայում: Իսկ հունիսի սկզբին նախատեսված է շուկայի պաշտոնական բացման արարողությունը:

Նախորդ տարվա մայիսին «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» բիզնես համաժողովի ժամանակ գործարարի կողմից ներկայացվել էր մարզում գյուղմթերքի շուկա կառուցելու ծրագիր, որը մեկ տարվա ընթացքում կյանքի է կոչվել:

Շուկայում գործելու են՝ բացօթյա և փակ տաղավարներ, կառուցվել են նաև պահեստներ՝ իրենց սառնարաններով, սննդի կետեր, տնտեսական խանութներ, ավտոկայանատեղի՝ նախատեսված ինչպես ուղևորատար, այնպես էլ բեռնատար ավտոմեքենաների համար:

Շուկայի տարածքում կառուցվում է նաև հյուրատուն, որը պատրաստ կլինի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Շուկան գործելու է ամեն օր՝ 24-ժամյա ռեժմիով, առայժմ՝ անվճար:

https://www.facebook.com/AraratRegionalAdministration/posts/1339285279616102

Կարդացեք նաև

Back to top button