
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, այն մասին, թե ինչպես են ոստիկանները շրջում մեքենաներով և բարձրախոսներով մարդկանց հորդորում պահպանել անվտանգության կանոններն ու դիմակ կրել։
«Բոլորիդ կոչ ենք անում կրել դիմակներ և դրանք հանել միայն սնվելիս: Դիմակը պետք է կրել այնպես, որ այն փակի ձեր քիթը և բերանը: Պարբերաբար ախտահանեք ձեր ձեռքերը և չախտահանված ձեռքերով մի դիպեք ձեր դեմքին: Պահպանեք մեկուկես մետր սոցիալական հեռավորություն և բացառեք առանց դիմակի շփումը ձեր ընտանիքի անդամ չհանդիսացող անձանց հետ: Կրեք դիմակներ և դրանով կփրկեք հարյուրավոր կյանքեր»,- վարչապետ Փաշինյանը հրապարակել է այն տեքստը, որը բարձրախոսներով հնչեցնում են ոստիկանները։




