Հարավային Կորեան տնտեսությունը զարգացրեց ՝ շեշտը դնելով տեղական ներդրումների, երկրի բնակիչների խնայողությունները խրախուսելու և դրանք տնտեսության մեջ ներգրավելու վրա։ Սինգապուրն այլ ճանապարհ ընտրեց ՝ գնաց օտարերկրյա ներդրումներն ամեն կերպ խթանելու ու դրանց միջոցով տնտեսությունը զարգացնելու ճանապարհով։
«Երկուսն էլ ճանապարհներ են, խնդիրն այն է, թե որն է մեր առաջնահերթությունը», — ասում է՝ «Արժեքների հեղափոխություն» հաղորդման հեղինակ Վահե Հովհաննիսյանը։
Նա կարծում է, որ Հայաստանի համար առաջնայինը ապագայի հանդեպ Հայաստանում ապրող մարդկանց վստահությունը ամրապնդելն է, տեղական ներդրումները խթանելը, դրանից հետո ՝ օտարերկրյա ներդրումների մասին մտածելը։
Թեմայի մասին Վահե Հովհաննիսյանի հետ զրուցել ենք՝ հեղափոխության արժեքները քննարկելով։ Այս թողարկման ժամանակ խոսել ենք սեփական ուժերին ապավինելու մասին։




