ԿարևորՀասարակություն

Ալեն Սիմոնյանը՝ համացանցում շրջանառվող լուսանկարի մասին

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է սոցցանցում քննարկման թեմա դարձած լուսանկարին, որն արվել է Արցախում՝ ԱՀ նախագահի երդմնակալության արարողությունից հետո հրավիրված բացօթյա հավաքույթում: Գրառումներում նշվում է, որ մասակիցները չեն կրել դիմակներ, չեն պահպանել սոցիալական հեռավորությունը:

«Լուսանկարն արված է Արցախի Հանրապետությունում, որտեղ գործում է իրավական այլ ռեժիմ՝ սահմանված պարետի կողմից, ինչպես նաև կա իրավիճակի կտրուկ տարբերություն. պարետի որոշումները, թվերն Արցախում և Հայաստանում բավականին տարբեր են, և կարող եմ ասել, որ այն լուսանկարը, որն այսօր շրջանառվում է համացանցում, արված է բաց տարածքում, արված է Արցախի Հանրապետությունում գործող կանոնների, կարգի, օրենքին համապատասխան»,- պարզաբանել է ԱԺ փոխնախագահը:

https://www.facebook.com/simonyanalen/videos/2779065252220513/

Կարդացեք նաև

Back to top button