ԿարևորՀասարակություն
Բունկան, Գերդան ու Լոլիտան հյուրեր ունեն. այսօրվանից կենդանաբանական այգին գործում է
Բունկան, Գերդան, Լոլիտան ու կենդանաբանական այգու մյուս բնակիչները տևական ընդմիջումից հետո այսօր դիմավորել են իրենց առաջին հյուրերին։
Պարետի հրամանի շրջանակում մայիսի 18-ից գործում է նաև Երևանի կենդանաբանական այգին։
Հյուրերի թիվը մեծ չէր, բայց աշխուժությունն արդեն նկատելի էր: «Ռադիոլուրը» փորձել է կենդանիների տրամադրությունն ու այգում տիրող մթնոլորտը պարզել տեղում։
Բունկան է՝ փիղը, որը կատարում է իր առաջադրանքը՝ էկզոտիկ մրգեր ստանալու ակնկալիքով։