
Հայկական գյուղմթերքի արտահանումն արդեն իրականացվում է բեռնատար ինքնաթիռների միջոցով: Առաջին թռիչքը իրականացվել է ապրիլի 24-ին:
ՀՀ կառավարությունն իր ուշադրության կենտրոնում է պահում երկրում բեռնատար ավիացիա ունենալու, դրա շահավետ ու մրցունակ լինելու հարցը։
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Արտահանման այս տարբերակը գտնվում է կառավարության հետաքրքրության ներքո։ Որքանո՞վ է տնտեսապես շահավետ և մրցունակ բեռնատար ավիացիա ունենալը։ Այս հարցը գտնվում է ուսումնասիրության փուլում»,- գրել է Փաշինյանը։




