ԿարևորՀասարակություն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նշանակել է կառավարության անդամներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նշանակել է կառավարության անդամներին: Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, Սերժ Սարգսյանի հրամանագրով սպորտի և երիտասարդության հարցերի նախարար է նշանակվել Յուրի Վարդանյանը: Հիշեցնենք՝ մինչ այս, այդ գերատեսչությունը ղեկավարում էր Հրաչ Ռոստոմյանը, իսկ Յուրի Վարդանյանը նախագահի խորհրդականն էր: Ֆինանսների նախարար է նշանակվել Դավիթ Սարգսյանը, ով մինչ այս կառավարության աշխատակազմի ղեկավարն էր: Ֆինանսների նախկին նախարար Վաչե Գաբրիելյանը երկրի ղեկավարի այսօրվա հրամանագրով նշանակվել է կառավարության աշխատակազմի ղեկավար:
Կառավարության կազմում ևս մեկ փոփոխություն է կատարվել` էկոնոմիկայի նախարար է նշանակվել Վահրամ Ավանեսյանը: Նախկին նախարար Տիգրան Դավթյանը, ինչպես երեկ հայտարարել էր ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, կլինի Հայասանի ներկայացուցիչը Առևտրի համաշխարհային կազմակերպությունում:

Այսպիսով Հայաստանի նոր ձևավորված կառավարությունը կունենա հետևյալ կազմը
Վարչապետ՝ Տիգրան Սարգսյան
Փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար՝ Արմեն Գևորգյան
Կառավարության աշխատակազմի ղեկավար՝ Վաչե Գաբրիելյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար` Արտեմ Ասատրյան
Առողջապահության նախարար` Դերենիկ Դումանյան
Արդարադատության նախարար` Հրայր Թովմասյան
Արտաքին գործերի նախարար` Էդվարդ Նալբանդյան
Բնապահպանության նախարար` Արամ Հարությունյան
Էկոնոմիկայի նախարար` Վահրամ Ավանեսյան
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար` Արմեն Մովսիսյան
Կրթության և գիտության նախարար` Արմեն Աշոտյան
Մշակույթի նախարար` Հասմիկ Պողոսյան
Պաշտպանության նախարար՝ Սեյրան Օհանյան
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար` Յուրի Վարդանյան
Սփյուռքի նախարար` Հրանուշ Հակոբյան
Տրանսպորտի և կապի նախարար` Գագիկ Բեգլարյան
Ֆինանսների նախարար` Դավիթ Սարգսյան
Գյուղատնտեսության նախարար` Սերգո Կարապետյան
Արտակարգ իրավիճակների նախարար` Արմեն Երիցյան
Քաղաքաշինության նախարար` Սամվել Թադևոսյան:

Back to top button