
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ «Գլորիա» և «Սարտոն» կարի ֆաբրիկաները կարող են այսօրվանից վերսկսել իրենց գործունեությունը։
«Ի ուրախություն Վանաձորի կարի ֆաբրիկաների աշխատակիցների
Վաղվանից «Գլորիա» և «Սարտոն» կարի ֆաբրիկաները կարող են վերսկսել իրենց գործունեությունը՝ պարետի ցուցումները հստակ պահպանելու պայմանով»,- գրել է նա:
Ապրիլի 21-ին Վանաձորում «Գլորիա» ֆաբրիկայի մի քանի տասնյակ աշխատակիցներ մտել էին ֆաբրիկայի փակ շենք և պահանջել վերսկսել աշխատանքը։ Ոստիկանությունը տուգանել էր նրանց արտակարգ դրության ռեժիմը խախտելու համար: Ֆաբրիկայի աշխատանքների վերագործարկման հետ կապված Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը դիմել էր պարետատուն:




