
Ֆրանսիայի Լիլ քաղաքում ծնված տաղանդաշատ Հակոբ Ղասաբյանն իր հրաշալի կատարումներով շաբաթներ առաջ գերեց ֆիրանսիացի հայտնի աստղերին՝ Լարա Ֆաբիանին, Պասկալ Օբիսպոյին, Ամել Բենթին ու Մարկ Լավուանին և ընդգրկվեց համաշխարհային «Ձայնը» նախագծի մասնակիցների թվում։
Բազմաթիվ միջազգային նախագծերի դափնեկիր հայ պատանին հաղթահարել է նաև մենամարտ փուլն ու այսօր ելույթ կունենա կիսաեզրափակչում, որտեղ մարզիչը՝ Պասկալ Օբիսպոն կընտրի ընդամենը 3 մասնակցի։
Օվլիթ, Վերուշկա, Հակոբ, Աբի, Նեսսա, Բեյբի Ժի, Լյուդի Սոա և Նատան. ո՞վ կանցնի նոկաուտի փորձությունը և ո՞վ կերգի «Palais des Sports»-ում: Պատասխանը կիմանանք այսօր՝ ժամը 21-ին TF1 հեռուստաալիքով:
Հայ պատանին կարանտինի օրերին թաղամասի բնակիչների համար ամեն օր տան պատշգամբից կազմակերպում է փոքրիկ համերգներ։






