
Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ` տեղեկացնելով, որ իրենց դիմումների համաձայն՝ զբաղեցրած պաշտոններից ազատվել են լրատվական ծառայության տնօրեն Պետրոս Ղազարյանը և հեռուստաընկերության պրոդյուսեր Վարդան Հակոբյանը։
Լրատվական ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տնօրենի տեղակալ Ռուբեն Շահինյանը։
Հայտարարությամբ խորհուրդն ափսոսանք է հայտնել վարչապետի տեսաուղերձի հեռարձակմանն առնչվող միջադեպի համար, որի հետևանքով ՀԸ գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը երեկ աշխատանքից ազատման դիմում էր գրել:
«Խորհուրդը հարգում է գործադիր տնօրենի անձնական պատասխանատվություն կրելու որոշումը՝ ընդունելով նրա հրաժարականը։ Միաժամանակ Խորհուրդն իր գնահատանքն է հայտնում Մարգարիտա Գրիգորյանին՝ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնում արդյունավետ, պրոֆեսիոնալ և անձնվեր աշխատանքի համար»,- ասված է հայտարարության մեջ:
«Իրենց դիմումների համաձայն՝ զբաղեցրած պաշտոններից ազատվել են նաև լրատվական ծառայության տնօրեն Պետրոս Ղազարյանը և հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Վարդան Հակոբյանը։ Լրատվական ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տնօրենի տեղակալ Ռուբեն Շահինյանը»,- հայտնում է խորհուրդը։
Առաջիկայում կհայտարարվի մրցույթ այս պաշտոնի համար:
Նիկոլ Փաշինյանի տեսաուղերձի տեխնիկական փորձի կադրերի արտահոսք էր եղել:




