
Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
«Առաքելություն» կուսակցության ցուցակը գլխավորող Մեսրոպ Առաքելյանը իր քաղաքացիական պարտքը կատարեց 10/03 ընտրատեղմասում: Նրան ուղեկցում էր կինը և հարազատները: Քվեարկությունից հետո երիտասարդ քաղաքական գործիչը հայտնեց լրագրողներին, որ իր ձայնը տվել է հանուն Երևանի ապագայի և հանուն նույն այդ ապագայի երևանցիները կկատարեն իրենց առաջին առաքելությունը:
Ըստ նրա, ներկայիս ընտրությունները էականորեն չեն տարբերվում մինչ այս եղած ընթացքից, թեպետ կան որոշակի ահազանգեր, մասնավորապես, ընտրողների կուտակումների մասին: «Առաքելության» վստահված անձինք ներկա էն ավելի քան 300 տեղամասերում, հայտնեց Մեսրոպ Առաքելյանը: Ըստ նրա, կուսակցությունը մտադիրր է հայտնել դիրքորոշումը ընտրությունների ամբողջ ընթացքի վերաբերյալ:
Այժմ, տեղային մակարդակով առկա է համագործակցություն այլ ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչների հետ, հավելեց «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամը:




