
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արցախի ժողովրդին` ընտրությունների ավարտին հասցնելու կապակցությամբ:
«Ես շնորհավորում եմ անկախ և ժողովրդավարական Արցախի ժողովրդին` ընտրություններն ամբողջականացնելու առիթով: Նրանք իշխանություններին լիազորել են էլ ավելի ամրապնդել Արցախի անվտանգությունը և ներկայացնել այն խաղաղ գործընթացում։ Մենք շարունակում ենք Արցախի հետ մեր սերտ համագործակցությունը՝ մեր ընդհանուր նպատակներին հասնելու համար»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Փաշինյանը։
I congratulate the people of independent & democratic #Artsakh on completing elections. They mandated authorities to further strengthen the security of Artsakh & represent it in the peace process. We continue our close cooperation with Artsakh to reach our common goals.
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) April 15, 2020




