
«Որքան էլ զարմանալի թվա, այսօր Կենտրոնական բանկը արտարժույթի շուկայից 8.1 միլիոն դոլար է գնել»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ Փաշինյանի՝ «Այլ բացատրություն, քան ֆինանսական շուկայի վստահություն կառավարության վարած հակաճգնաժամային քաղաքականությանը, չի կարող ունենալ»:
«Մարդիկ վստահում են մեր վարած քաղաքականությանը, մարդիկ վստահում են դրամին»,- գրել է Փաշիանյանը։




