
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Աստվածածնի Ավետման տոնը և Մայրության եւ գեղեցկության օրը:
«Սիրելի երեւանցիներ,
Այսօր Աստվածածնի Ավետման տոնն է, Մայրության եւ գեղեցկության օրը:
Ջերմորեն շնորհավորում եմ բոլոր մայրերին եւ մայրության բերկրանքին սպասող մեր քույրերին։
Առո՛ղջ եղեք»,- գրել է նա, հրապարակելով այս լուսանկարը:




