Ի՞նչ խնդիրների առաջ են կանգնում տան անդամները երեխաների՝ տանը մնալու հետ կապված։ Ինչպե՞ս են մամաները նորից աշխատանքի գնալու՝ երեխաների հետ այսքան ժամանակ անցկացնելուց հետո։
Հայկական բազմասերունդ ընտանիքներում բոլորը տանն են. կարելի է օգտվել առիթից ու փորձել դրական սոցիալական դերեր ու հարաբերություններ զարգացնել՝ հօգուտ երեխաների. նշում է Բանալի ընտանիքի կենտրոնի համահիմնադիր, ֆրանսիական հոգեվերլուծական դպրոցի հոգեթերապևտ, ընտանեկան հոգեբան Նարինե Իսրայելյանը։





