
«Այս պահին մեկուսացման վայրերում է գտնվում մոտ 1500 քաղաքացի, ինքնամեկուսացել է ավելի քան 5000 քաղաքացի՝ հատուկ ցուցումով: Արդեն մեկուսացումից դուրս եկած 400-ից ավելի քաղաքացիներ ունենք, որոնց թիվը գնալով մեծանում է»,- Ֆեյսբուքի ուղիղ եթերով տեղեկացրեց առողջապահության նախարարը։
Արսեն Թորոսյանը նշեց, որ պացիենտների մեծ մասը նույնիսկ ջերմություն չունի, սակայն երեկ երեկոյան տվյալներով կան թոքաբորբ ունեցող 146 քաղաքացի, նրանցից 30-ը թթվածնի կարիք ունեն, և կա ծայրահեղ ծանր 8 հիվանդ։
Առողջապահության նախարարը նաև անդրադարձավ դիմակների օգտագործմանը, նշեց, որ այն ցուցված է բուժաշխատողների ու վարակակիրների համար, կամ այն մարդկանց համար, որոնք սուր շնչառական հիվանդություն ունեն։
Նախարարը պարզաբանեց, թե ինչու իրենք չեն պարտադրում մարդկանց կրել դիմակներ: Դիմակներ կրելու նպատակը, ըստ նախարարի, այն է, որ մարդիկ անհարկի չդիպչեն ձեռքով դեմքին, քթին և աչքերին, քանի որ հենց այդ ճանապարհով է ներթափանցում վարակը:
Մանրամասները՝ տեսանյությում




