ԿարևորՔաղաքական

Համաեվրոպական ֆորումին 100-ից ավելի հեղիանակվոր մասնագետներ կմասնակցեն

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Ինչպես հայտնի է մայիսի 16-ից Հայաստանը պաշտոնապես կստանձնի ԵԽ նախարարաների կոմիտեի վեցամսյա նախագահությունը: Արտաքին ոլորտի պատասխանատուները նշում են, որ առաջիկա ժամանակահատվածը լավ հնարավորթյուն է ոչ միայն Հյաստան-Եվրախորհուրդ համագործակցությունը խորացնելու, այլ նաև իրավունքերի պաշտպանության ոլորտում կոնկրետ ու առարկայական փեռքբերումներ ունենալու հարցում: Ի դեպ, հուլիսին Երևանում սահմանադարական իրավուքներին վերաբերող համաժողովի անցկացում է նախատեսովում, որին հրավիրված են ավելի քան 20 երկրի ՍԴ նախագահներ, սահմանադրական իրավուքնի հեղինակավոր մասնագետներ:

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի դիտարկամբ՝ ԵԽ-նախարարների կոմիտեում Հայաստանի վեցամսյա նախագահությունը հնարավորուրթյուն է ընդհանրապես գնահատելու Հայաստան-Եվրախորհուրդ համագործակցության 12-ամյա ճանապարհը: Հիմնական ձեռքբերումը, որ նշում է օմբուդսմենը, այս կառույցի ընկալման փոփոխությունն է:

«2001-ին, երբ մենք մտնում էինք ԵԽ, ստանձնած շատ պարտավորություններ , օրինակ մահապատժի վերացումը, ցավոտ էին և հասրակության մեջ կար լուրջ մտավախություն՝ արդյոք ԵԽ-ի հետա համագործակցությունը կարող է օգտակար լինել մեր երկրի համար»:

Այդ մտավախությունն, ըստ Կարեն Անդրեասյանի, արդեն հաղթահարված է. ԵԽ-ն այսօր չի ընկալվում այնպես, ինչպես ընկալվում էր 12 տարի առաջ, որպես մի կառույց, որն իր արժեհամակարգով սպառնում է ազգայինին: 12-ամյա համագործակցությունը իրավուքների պաշտպանության առումով Հայաստանում առաջընթաց արձանագրել է, բայց իրավունքների պաշտպանությունն ընդհանուր առմամբ դեռ ցավոտ խնդիր է: Այս գնահատականը տալով ՝ պաշտպանը նախ և առաջ նկատի ունի դատական համակարգը:

«Շատ քաղաքացիներ այսօր մեր թերի դատաիրավական համակարգի պատճառով իրենց արդարությունը փորձում են գտնել Ստրասբուրգում, Մարդու իրավուքների Եվրոպական դատարոնւմ: Այդ տենդենցը կնվազի միայն այն ժամանակ, երբ սկսեն լիարժեք գորշել ազգային ինստիտուտները»:

Հայաստանից Եվրոպական դատարան ուղղված դիմումների վիճակագրությունը բավական խոսուն է: 2002. թ.-ից առայսօր ընդդեմ Հայաստանի Հնարապետության Եվրոպական դատարանի կողմից կայացվել է 42 վճիռ, որոնցից 12-ը միայն 2012-ի ընթացքում: Այդ վճիռների 34 տոկոսը վերաբերել է արդար դատաքննությանը, 15 տոկոսը ՝ խոշտանգումների արգելումը նախատեսող կոնվենցիայի դրույթներին, 15 տոկոսը հավաքների ազատության խոչընդոտմանը, մյուս 15 տոկոսը սեփականության իրավունքի ոտնահարմանը: 26 տոկոսի դեպքում վճիռներն այլ իրավունքների են առնչվել: Ինչ է փաստում այս վիճակագրությունն ըստ Կարեն Անդրեասյանի:

«Այս վիճակագրությունը փաստում է, որ վերջին տասնամյակում Հայաստանում եղել են լուրջ խնդիրներ, որոնք մենք չենա կարողացել լուծել մեր ազգային ինստիտուտների կողմից: Այս առումով, կարծում եմ դրական է, որ կա միջազգային այնպիսի կառույց ինչպիսին ՄԻԵԴ-ն է, որտեղ ՀՀ հարյուրավոր քաղաքացիներ կարողացել են վերականգնել իրենց խախտված իրավունքները»:

Ի դեպ, Հայաստանի նախագահության շրջանակներում հուլիսին նախատեսվում է համաեվրոպական ֆորումի հրավիրում «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողությունների սահմանները ԵԽ անդամ երկրներում» թեմայով : ՍԴ նախագահ Գագիկ Հարությույնաի խոսքով ՝ 100-ից ավելի հեղիանակվոր մասնագետների մասնակցություն է նախատեսվում:

Back to top button