
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի քաղաքային մասնաճյուղի 14 աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն: Ինչպես հայտնում է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ իրականացվել են կանխարգելիչ բոլոր միջոցառումները:
Ըստ խոսնակի՝ վերջիններս նոր դեպքեր չեն, ներառված են եղել մարտի 28-ի վիճակագրության մեջ:




