
ՀՀ կառավարությունն այսօր անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 41 հարց, որից 35-ը՝ չզեկուցվող:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստի մեկնարկին նշեց, որ կառավարության այսօրվա նիստում քննարկվելու է 5 փաթեթ, որոնք վերաբերում են ճգնաժամային իրավիճակում կառավարության գործողություններին:




