
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ միջնորդագիր է ուղարկել Գիտխորհրդին՝ առաջարկելով այսուհետ ազատել ուսման վարձի վճարումից ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի չորս օրդիանատորի, որոնք Նորք Ինֆեկցիոն Կլինիկական Հիվանդանոցում օր ու գիշեր աշխատում են: Եվս չորս կլինիկական օրդինատոր, որոնք սովորում են անվճար համակարգում, հատուկ խրախուսում կստանան ԵՊԲՀ-ի կողմից.
«Մեր 8 ապագա բժիշկներն առաջնագծում են՝ Նորք Ինֆեկցիոն Կլինիկական Հիվանդանոցում: Նրանք օր ու գիշեր, անտրտունջ, հերոսական աշխատանք են իրականացնում… Սա նվազագույնն է, որ մենք կարող ենք անել այս 8 խիզախների համար։
Հ.Գ. Ի դեպ, ԵՊԲՀ կամավորների խրախուսումը շարունակական է լինելու …»:




