
Գործարար Արման Կարապետյանը տարբեր երկրներում զբաղվել է տարբեր բիզնեսներով։ Հիմա որոշել է Հայաստան տեղափոխվել ու զբաղվել գյուղի զարգացմամբ։
Ընտրել է Արագածոտնի մարզի Կարմրաշեն գյուղը. այստեղ փորձում է զարգացնել անասնապահությունը։
«Ընտրել ենք մի ուղղություն, որը կարող է գյուղի զարգացման համար լոկոմոտիվ դառնալ», – ասում է Արման Կարապետյանը։
Հարցին, թե ինչպես վերականգնել գյուղը, այսպես է արձագանքում․ «Իմ պատասխանը իմ սկսած գործն է»։
«Արժեքների հեղափոխություն» հաղորդման հեղինակ Վահե Հովհաննիսյանը Արման Կարապետյանի հետ զրուցել է գյուղի զարգացման, ապագայի գյուղի մոդելի ու համայնքային խնդիրների մասին։




