ԿարևորՀասարակություն

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումները կխստացվեն․ ունենք 41 նոր դեպք

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումները կխստացվեն։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտնել է Ֆեյսբուքի իր էջում:

Վաղ առավոտից կկիրառվեն նոր սահմանափակումներ, հայտնել է վարչապետը։ Ըստ նրա ունենք հաստատված 41 դեպք։ 26 ունեն թոքաբորբ, բայց վիճակը վերահսկելի է, ասել է վարչապետը։

Մեկ շաբաթով կարգելվեն սրճարանների, ռեստորանների աշխատանքը, շինարարությունը։

Վարչապետն ասել է նաև, որ սպասում են նաև լավ լուրերի։ 70 մեկուսացված վաղը երկրորդ անգամ թեստ կհանձնեն, և առողջ լինելու դեպքում նրանք կգնան իրենց տուն։

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2624766984466500/?epa=SEARCH_BOX

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:

Կարդացեք նաև

Back to top button