
Երևանն ունի արդեն 6 հատ փոշեկուլ (քաղաքային կոմունալ վակումային) մեքենա, այդ մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Շատ ողջունելի է, որ անկախ ամեն ինչից, բիզնեսը շարունակում է սոցիալական պատասխանատվություն դրսեւորել համայնքի հանդեպ։ Ու դրա շնորհիվ «Կապիտալ Բիլդ» ՍՊԸ—ի և Երևանի քաղաքապետարանի միջև կնքված նվիրաբերության պայմանագրով՝ Երևանի քաղաքապետարանը ստացել է երեք հատ քաղաքային կոմունալ վակումային մեքենա (փոշեկուլ): Այս մեքենաները, միանալով արդեն իսկ համայնքային բյուջեի միջոցներով ձեռք բերված երեք փոշեկուլներին, կծառայեն քաղաքում ճանապարհների մաքրման գործին»,— գրել է Կարապետյանն ու շնորհակալություն հայտնել բոլոր նվիրատուներին:




