
Առողջապահության ազգային ինստիտուտի, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնի և մասնագիտական ասոցիացիաների հետ մեկտեղ առողջապահության նախարարությունը նախաձեռնել է տեսադասախոսությունների շարք՝ նոր կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ՝ բուժաշխատողների համար:
Այս մասին տեղեկացնում է ֆեյսբուքյան իր էջում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, նշելով, որ նպատակն է բարձրացնել առողջապահական համակարգի պատրաստվածության աստիճանը։




