ԿարևորՀասարակություն

Զինված ուժերն ապահովված են անհրաժեշտ քանակի նյութերով ու պարագաներով և հավելյալ աջակցության կարիք չունեն

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հորդորում է արտերկրի հասարակական շրջանակներին զերծ մնալ դրամահավաքի զանազան միջոցառումներ կազմակերպելուց և բանակի անունը շահարկելուց:

«Վերջին շրջանում, պայմանավորված Հայաստանի Հանրապետություն կորոնավիրուսի ներթափանցմաբ ու տարածմամբ, արտերկրի որոշ հասարակական շրջանակներ կազմակերպում են դրամահավաքի զանազան միջոցառումներ՝ նշելով, որ ողջ հասույթը մտադիր են ծախսել բանակի բժշկական կարիքների համար, ինչն անթույլատրելի է: Հորդորում և պահանջում ենք զերծ մնալ նմանատիպ միջոցառումներ կազմակերպելուց և բանակի անունը շահարկելուց:

Հավաստիացնում ենք, որ Զինված ուժերն ապահովված են անհրաժեշտ քանակի նյութերով ու պարագաներով և հավելյալ օգնության կամ աջակցության կարիք չունեն:

Խնդրում ենք ձեռնպահ մնալ պաշտպանության նախարարության անունից կամ նախարարության համար ներկայացվող որևէ դրամահավաքության մասնակցությունից:

Կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումներին աջակցելու նպատակով բացվել է գանձապետական հաշիվ:

Գանձապետական հաշվի համարն է՝ 90000500194»:

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/656118241890773

Կարդացեք նաև

Back to top button