ԿարևորՀասարակություն

Ընդլայնվել են ստացված միջոցների օգտագործման ուղղությունները

Փոխվարչապետ, Արտակարգ դրության պարետատան ղեկավար Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի էջում հայտնել է, որ ընդլայնվել են կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված միջոցառումներին աջակցելու նպատակով գանձապետական հաշվին ուղղված միջոցների օգտագործման ուղղությունները։

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ ընդառաջ գնալով քաղաքացիներից և կազմակերպություններից ստացվող բազմաթիվ առաջարկություններին՝ ընդլայնվել են ստացված միջոցների օգտագործման ուղղությունները՝ ներառելով»,- գրել է Ավինյանը։

Ցանկը ստորև՝

?առողջապահական կարիքների համար՝
✅բժշկական անձնակազմի խրախուսում,
✅բժշկական պարագաների և սարքավորումների ձեռք բերում,
✅բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավում,

?սոցիալական կարիքների համար՝
✅Բնակչության սոցիալապես անապահով, տեղաշարժման դժվարություններ ունեցող, ռիսկի խմբում գտնվող անձանց (ընտանիքներին) մթերքով, անհատական պաշտպանության և առաջին անհրաժեշտության այլ պարագաներով ապահովում,
✅Օժանդակող կամավոր խմբերին անհրաժեշտ պարագաներով ապահովում և աշխատանքների կազմակերպում,
✅Տրանսպորտային փոխադրումների կազմակերպում:

«Պահպանելով հաշվետու և թափանցիկ կառավարման սկզբունքները՝ պարբերաբար հանրությունը կտեղեկացվի ստացված միջոցների ծավալի և դրանց օգտագործման ուղղությունների վերաբերյալ»,- նշել է պարետատան ղեկավարը:

https://www.facebook.com/tigran.avinyan/posts/2436653413305731

Կարդացեք նաև

Back to top button