Կարևոր

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 122-ի

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք: Այս մասին մարտի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսիում ասել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Գրանցվել է կորոնավիրուսի վարակման ևս 7 նոր դեպք: Այս պահին ունենք 122 դեպք: Նոր դեպքերը կապված են արտադրամասում եղած օջախի հետ, այսինքն՝ ի սկզբանե մեր տեսադաշտում են եղել»,- ասել է նախարարը:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:

Կարդացեք նաև

Back to top button