
ՀՀ առողջապահության նախարարը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ 100.000 դրամ է փոխանցել ի աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի։
Նա հիշեցրել է, որ Ֆինանսների նախարարությունը բացել է գանձապետական հաշիվ` կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով։
Ստացող՝ Կենտրոնական գանձապետարան։
Գանձապետական հաշվի համարն է՝ 900005001947:
Փոխանցում կատարելիս առաջ պետք է նշել նպատակը՝ «Աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին»։
Ստացված միջոցները օգտագործվելու են բժշկական անձնակազմի խրախուսման, բժշկական պարագաների և սարքավորումների ձեռք բերման, ինչպես նաև բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավման վրա։




