ԿարևորՀասարակություն

Մարտի 20-ից նախատեված Վիլնյուս-Երևան ուղիղ չվերթի բացումը անորոշ ժամանակով հետաձգվում է

«Wizz Air» ավիաընկերությունը, պայմանավորված Լիտվայի կառավարության՝ երկրում կարանտին հայտարարելու որոշմամբ, չեղարկել է դեպի Լիտվա և Լիտվայից արտերկիր բոլոր ավիաչվերթները։ Այս մասին Ֆեյսբուքում տեղեկացրել է Լիտվայում ՀՀ դեսպանատունը:

«Ըստ այդմ, ընթացիկ տարվա մարտի 20-ից նախատեված Վիլնյուս-Երևան ուղիղ չվերթի բացումը անորոշ ժամանակով հետաձգվում է։ WizzAir-ն իր պատրաստակամությունն է հայտնել փոխհատուցել բոլոր գնված ավիատոմսերի արժեքը, որոնց վերաբերյալ ուղևորներին ավիաընկերություն կողմից կուղարկվի անհատական ծանուցում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կարդացեք նաև

Back to top button