
Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Նախընտրական քարոզարշավի հերթական օրը ՀՅԴ անդամներն այսօր սկսել են Երևանի Շենգավիթ համայնքում գտնվող Արթուր Կարապետյանի անվան պուրակից:
1991 թվականի հենց այս օրը չարաբաստիկ «Օղակ» գործողության զոհը դարձավ նաև Արթուրը: Գետաշենի ու Մարտունաշենի բնակչությանը պաշտպանելիս զոհվեցին Սիմոն Աչիկգյոզյանը, Թաթուլ Կրպեյանը, Հրաչ Աթանեսյանը, Վալերի Նազարեթյանն ու Զարզանդ Դանիելյանը:
Նրանց օրինակն ու թողած արժեքներն են, որ պիտի պահենք ու փոխանցենք սերունդներին,- Արթուր Կարապետյանի հիշատակը հավերժացնող հուշաքրի մոտ այսօր հայտարարել են դաշնակցական գործիչները:




