ԿարևորՀասարակություն

ԱԺ-ն պատրասվում է հնարավոր հատուկ նիստին. ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարություն է տարածել ֆեյսբուքի իր էջում՝ հայտնելով, որ զրուցել է ԱԺ խմբակցությունների ղեկավարության հետ և խնդրել ԱԺ հնարավոր հատուկ նիստի մասին զգուշացնել խմբակցությունների անդամներին։ ԱԺ աշխատակազմը ևս հրահանգվել է պատրաստվել հնարավոր նիստին։

«Ստորև տեղադրում եմ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համապատասխան հոդվածը․

Հոդված 48. Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում հատուկ նիստը գումարելու և անցկացնելու կարգը

1. Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:

2. Եթե արտակարգ դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշման հրապարակումից հետո՝ չորս ժամվա ընթացքում, գրանցված պատգամավորների թիվը նիստի իրավազորության համար բավարար չէ, ապա նիստը սկսվում է առանց իրավազորության ապահովման:

3. Հարցի քննարկման ընթացքում՝

1) հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս վարչապետը կամ Կառավարության ներկայացուցիչը, որին զեկուցումից հետո կարող են տրվել հարցեր.

2) հարակից զեկուցում չի լինում.

3) մտքերի փոխանակության ընթացքում կարող են ելույթ ունենալ միայն մշտական հանձնաժողովների և խմբակցությունների մեկական ներկայացուցիչներ:

4. Եթե մինչև հարցի քննարկումն ավարտվելը նիստի իրավազորությունը՝

1) ապահովվում է, ապա խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը կարող է ներկայացնել արտակարգ դրությունը կամ արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված որևէ միջոցառում վերացնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ: Նախագծի հետ ներկայացվում է դրա վերաբերյալ խմբակցության որոշումը: Նախագիծն առանց քննարկման քվեարկության է դրվում եզրափակիչ ելույթից անմիջապես հետո: Որոշումն ընդունվում և հրապարակվում է Կանոնակարգի 107-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված կարգով: Եթե որոշումը չի ընդունվում, ապա նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան մեկ ամիս հետո: Քվեարկությունից հետո նախագահողը հայտարարում է հատուկ նիստն ավարտված.

2) չի ապահովվում, ապա նախագահողը հայտարարում է հատուկ նիստն ավարտված»:

https://www.facebook.com/President.Parliament.AM/posts/3014087298629714

Մինչ այժմ Հայաստանում հաստատվել է վիրուսի 30 դեպք: Սպասվում է, որ Կառավարության այսօրվա հատուկ նիստում կքննարկի արտակարգ դրություն մտցնելու հարցը:

«Եթե կառավարությունն ընդունի որոշում արտակարգ դրություն հայտարարելու մասին, իսկ այսօր տեղի ունեցած քննարկման տրամաբանությունը կարծես թե այդպիսին է, որ մենք այդ որոշումը պետք է կայացնենք, կառավարության նիստում շատ մանրամասն խոսակցություն տեղի կունենա, շատ մանրամասներ կհնչեն, որից հետո իրավունի ուժով կհայտարարվի ԱԺ նիստ: Այնտեղ նաև պատգամավորների հարցերին կպատասխանենք, հնարավորություն կունենանք նաև արձագանքել հնարավոր քննադատություններին»,-այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել էր վարչապետը:

Կարդացեք նաև

Back to top button