
Հայաստանում մարտի 16-ի ժամը 08:00-ի դրությամբ կա կորոնավիրուսի հաստատված ևս 2 դեպք: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Նրանցից մեկը փոխկապակցված է «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված է եղել։ Մյուս դեպքը փոխկապակցված է երեկ երեկոյան հաստատված 2 դեպքի հետ։ Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 30 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած»,-նշել է Արսեն Թորոսյանը։




