
Հետևելով կորոնավիրուսի մասին պաշտոնական նորություններին, ինչպես նաև կարևորելով հանրային արձագանքը սույն հարցի շուրջ, Երևան Մոլը որոշում է կայացրել մարտի 16-23-ը ժամակավորապես փակվելու մասին։ Այս մասին ասված է Երևան Մոլի ֆեյսբուքի էջում։

«Որոշումը բխում է մոլի՝ սոցիալապես բարձր պատասխանատվության գաղափարից, ինչպես նաև հանրային և իր աշխատակիցների առողջության ու ապահովության առաջնային կարևորությունից»,- ասված է հայտարարության մեջ։
Ըստ հաղորդագրության՝ չեն գործելու նաև Երևան Մոլի կազմում գտնվող Կինոպարկ Կինոթատրոնը և Նավապետ Քիդ զվարճանքի կենտրոնը։ Գործելու է միայն Քարֆուր սուպերմարկետը՝ սննդամթերքի և այլ անհրաժեշտ ապրանքների ձեռքբերումը չսահամանափակելու նպատակով։
Երևան Մոլի վերաբացման կամ անհրաժեշտության դեպքում փակ լինելու ժամկետի երկարաձգման մասին կտեղեկացվի ավելի ուշ։

Նույն ժամանակահատվածում չի գործի նաեւ Դալմա Գարդեն մոլը։
«Գնալով այս քայլին՝ մենք գիտակցում ենք, որ կունենանք ֆինանսական կորուստներ, սակայն առաջին հերթին արժևորվում ենք մարդու առողջությունը, մեր հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների բարօրությունը»,- ասված է Դալմա Գարդեն մոլի տարածած հաղորդագրության մեջ։




