ԿարևորՄշակույթ

Ներկայացվեց Եվրատեսիլում Հայաստանի ներկայացուցչի տեսահոլովակը

Այսօր ժմաը 22․00-ին ներկայացվեց «Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացնող Աթենա Մանուկյանի երգի պրեմիերան։ Աթենան եվրոպայում կներկայացնի Հայաստանը իր “Chains On You” երգով։

Աթենա Մանուկյանը՝  հայկական արմատներով հունաստանցի երգչուհին, առաջին քայլերը մեծ բեմում կատարել է դեռ 12 տարեկանում, հաղթելով «This Is What’s Missing» միջազգային երաժշտական մրցույթում։

Մեկ տարի անց 2008-ին, Աթենան մասնակցում է Հունաստանի Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի նախընտրական փուլին, որտեղ զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։ 2011 թվականին թողարկվում է երգչուհու առաջին սինգլը՝ «Party Like A Freak»: 2012 թվականին դուրս է գալիս երգչուհու հերթական՝ «I Surrender» սինգլը, որը շատ արագ դառնում է տարվա լավագույն հիթերից մեկը։ 2014 թվականին թողարկվեց Աթենայի ամենավերջին սինգլը՝ «XO», որի երգի խոսքերը, ձգող ռիթմը դարձավ նրա հաջողության գրավականը՝ հերթական հիթ թողարկելու գործում։

«Եվրատեսիլ-2020»-ը կանցկացվի Ռոտերդամում՝ Նիդերլանդներ: Մրցույթի կիսաեզրափակիչները տեղի կունենան 2020 թվականի մայիսի 12-ին եւ 14-ին, իսկ «Եվրատեսիլ- 2020»-ի եզրափակիչը կկայանա մայիսի 16-ին։

Կարդացեք նաև

Back to top button