Քաղաքական
Դավիթ Սանասարյան.«Գրեթե բոլոր տեղերում «Բարեւ Երեւան» դաշինքի նախընտրական հանդիպումները խոչընդոտվում են»
Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Երեւանի ավագանու ընտրություններում կրկնվում են այն խախտումներն ու խոչընդոտները, որոնք սովորաբար արձանագրվել են բոլոր ընտրություններում: Այս մասին այսօր հայտարարել է «Բարեւ Երեւան» դաշինքի մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա շեշտել է, թե, գրեթե, բոլոր տեղերում խոչընդոտվում են «Բարեւ Երեւան» դաշինքի նախընտրական հանդիպումները: «Սա խոսում է մի բանի մասին, որ գելափների կատարած հարցումներին նույնիսկ չեն հավատում իրենք` հանրապետականները»,-հայտարարել է «Բարեւ Երեւան» դաշինքի մամուլի խոսնակը:
Դաշինքի անդամ Դանիել Յոանիսյանն էլ տեղեկացրել է, որ քարոզարշավի մեկնարկից մինչ օրս իրենք արձանագրել են 50 խախտում, որից 30-ը, ակտիվիստի գնահատմամբ, բավականին լուրջ են: