ԿարևորՀասարակություն

ԱրմՀայԹեք 2020 ցուցահանդեսը հետաձգվում է մինչև հոկտեմբեր

Հաշվի առնելով վերջին շրջանում կորոնավիրուսի (COVID
19) տարածման ռիսկերն ու վտանգները՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության և ՀՀ պաշտպանության նախարարությունները համատեղ որոշում են կայացրել` հետաձգելու ԱրմՀայԹեք միջոցառումը մինչև 2020թ. հոկտեմբեր:

Միջոցառման իրականացման օրերի մասին լրացուցիչ տեղեկատվություն
կտրամադրվի:

«Հայցում ենք Ձեր ներողամտությունը․ համոզված ենք՝ ըմբռնումով եք մոտենում
փաստին, որ հանրության անվտանգությունն ու առողջությունը
առաջնահերթություններ են անգամ նման մասշտաբային և կարևոր միջոցառումների պարագայում»,- նշված է հաղորդագրությունում:

Կարդացեք նաև

Back to top button