ԼուրերԿարևորՀասարակություն

Վարչապետը Սիսիանում ներողություն է խնդրել կուրթանեցի Մեխակ Առաքելյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սիսիանում հրավիրված հանդիպման ժամանակ ներողություն է խնդրել կուրթանեցի 34-ամյա Մեխակ Առաքելյանից։ Նիկոլ Փաշինյանի Լոռու մարզ անցած շաբաթ կատարած այցի ժամանակ Մեխակ Առաքելյանը վարչապետից տուն էր խնդրել: Ըստ երիտասարդի՝ ինքն ունի թոքերի, ողնաշարի լուրջ խնդիրներ: 

«Ասել էի՝ առողջ տղամարդ ես, գնա աշխատի: Երեկ տեսանյութ հայտնվեց, որտեղ Մեխակը պատմում է, որ առողջական խնդիրներ ունի: Ուզում եմ վերլուծել իմ գործողությունները, արդյո՞ք ես Մեխակին ինչ-որ բան սխալ եմ ասել կամ արել: Երկու սխալ խոստովանեմ՝ գերագնահատել եմ մարդու առողջականը գնահատելու իմ ընդունակությունն ու թերագնահատել, որ քաղաքացին, քանի որ խոսում է վարչապետի հետ, կարող էր կաշկանդվել: Իմ երկու սխալի համար ուզում եմ ներողություն խնդրել և՛ Մեխակից, և՛ ՀՀ բոլոր քաղաքացիներից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Այո»-ի շտաբի անդամներն այսօր Սյունիքում իրենց հանդիպումները սկսել են Գորիսից: Նրանք եղել են նաև Տաթևում և Սիսիանում։ Հանդիպում է նախատեսված նաև Գորայք համայնքում։

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/603485530237786/

Տես նաև՝ Մեր բոլոր ջանքերը ներդնելու ենք ընտանիքի աջակցման հարցում. Լոռու մարզպետը՝ կուրթանեցի երիտասարդի մասին

Կարդացեք նաև

Back to top button