
Սպահանի Հայոց թեմի Ազգային առաջնորդարանի դիվանատնից ստացած տեղեկությունների համաձայն, մինչև մարտի 10-ը Նոր Ջուղայի և Շահինշահրի հայ համայնքներում կորոնավիրուսով վարակվածներ չեն արձանագրվել: Այս մասին գրում է «Նոր Ջուղա» կայքը:
Թեմի ազգային իշխանությունը զանազան միջոցներ է ձեռնարկել համաճարակի տարածման դեմ պայքարի ուղղութեամբ:
Նշվում է, որ Սպահանը գտնվում է Իրանում ամենաշատ վարակվածներ ունեցող նահանգների շարանում:




