ԿարևորՄշակույթ

Տեղական արհեստների և գրքի փառատոն՝ Գորիսում

Գորիսում մարտի 31-ին առաջին անգամ տեղի է ունենալու ՏԵՂԱԿԱՆ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԵՎ ԳՐՔԻ փառատոնը, որը հնարավորություն կտա տեղացի արհեստագործներին ոչ միայն իրենց ձեռագործ ու յուրօրինակ աշխատանքներն ներկայացնել փառատոնի հյուրերին, այլև տեղում կազմակերպել վարպետաց դասեր և ցուցադրել իրենց աշխատանքների պատրաստման գործընթացը:

Փառատոնը կուղեկցվի տարատեսակ ժամանցային և ուսուցողական միջոցառումներով, ազգային երգ ու պարով ու տեղական լեգենդների բեմականացմամբ:
Փառատոնը կազմակերպվում է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն զբոսաշրջության համար. Արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագրի շրջանակներում:

https://www.facebook.com/syunikregionaladministration/posts/1069713143409203

Կարդացեք նաև

Back to top button