ԿարևորՀասարակություն

Բյուրականի աստղադիտարանը նպատակահարմար է համարում մնալ ԳԱԱ կազմում

ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում օրերս  տեղի է ունեցել  գիտատեխնիկական անձնակազմի ընդհանուր ժողով։ Օրակարգում դրված էր աստղադիտարանի ՀՀ ԳԱԱ համակարգում լինելու հարցը։

Ժողովի ժամանակ ելույթներով հանդես եկած գիտաշխատողները համակարծիք եղել այն մտքին, որ ՀՀ ԳԱԱ-ն մեծ ներդրում ունի Հայաստանում գիտության ընդհանուր զարգացման և գիտահետազոտական ինստիտուտների խմբավորման գործում։

Ժողովին հաջորդել է քվեարկություն՝ դնելով հետևյալ հարցը․
«Նպատակահարմար է արդյոք, որ ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանը լինի ՀՀ ԳԱԱ համակարգի կազմի մեջ»։

Քվերկությանը ներկա են եղել և մասնակցել գիտատեխնիկական անձնակազմի ցանկի մեջ ընդգրկված 51 աշխատակիցներից 41-ը, որոնցից 38-ը քվեարկել է կողմ, իսկ 3-ը՝ դեմ։

Քվեարկության արդյունքում արձանագրվել է, որ  ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանի գիտատեխնիկական անձնակազմի ճնշող մեծամասնությունը գիտության զարգացման համար նպատակահարմար է համարում Բյուրականի աստղադիտարանի՝ ԳԱԱ համակարգում գործելը։

https://www.facebook.com/Byurakan/posts/1028808880846511

Կարդացեք նաև

Back to top button