ԿարևորՀասարակություն

Մեծ քայլ՝ հայկական սրտային վիրաբուժության համար. փոքրիկ Անգելինայի վիրահատությունը բարեհաջող է ավարտվել

Փոքրիկ Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը բարեհաջող է ավարտվել՝ շնորհիվ Նորք-Մարաշ ԲԿ սրտային վիրաբույժներ Հրայր Հովակիմյանի և Գագիկ Հեբոյանի և ամբողջ բժշկական անձնակազմի։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Սա մի մեծ քայլ էր հայկական սրտային վիրաբուժության համար և կյանքը փրկելու անփոխարինելի հույս Անգելինայի համար։ Բժիշկները շարունակում են ամեն ինչ անել, որ երեխան հաղթահարի բոլոր առողջական խնդիրները։

Շնորհակալություն բոլորին, ով իր լուման ներդրեց այս վեհ գործում»,- գրել է նախարարը։

https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1164330273753236

Նախօրեին նախարարը տեղեկացրել էր, որ հանգանակությամբ հավաքվել է փոքրիկ Անգելինայի սրտի վիրահատության գումարի 70%-ը, իսկ անհրաժեշտ մյուս մասը 30.000$-ը իր հրամանով կտրվի պետական բյուջեից։

«Նման վիրահատություն Հայաստանում կատարվելու է առաջին անգամ»,- գրել էր նա։

https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1163085577211039

Կարդացեք նաև

Back to top button