Քաղաքական

Չորս տարի ԲՀԿ- ն աջակցել է ՀՀԿ- ին Երեւանի քաղաքապետարանում, հիշեցնում է հանրապետական պատգամավորը

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

«ԲՀԿ-ն անցած 4 տարիների ընթացքում ներկայացված է եղել Երեւանի ավագանում և կողմ է քվեարկել բոլոր բյուջեներին, օրինագծերին ու նրանք աջակցել են ավագանիում մեծամասնություն կազմող քաղաքական ուժին»,-այսօր հիշեցրել է ԱԺ  ՀՀԿ խմբակցության անդամ, Ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։ Նա շեշտել է, որ նման պարագայում դժվար է խոսել այդ կուսակցության գործի և խոսքի համապատասխանատության մասին:

Միաժամանակ նա նշվել է, որ Երեւանի ավագանու ընտրությունները վերջին շրջանում անցկացվող երրորդ ընտրություններն են՝ նկատելով, որ քաղաքական մթնոլորտը տրամադրող է Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրությունների անցկացման համար:

Back to top button