
2020 թվականի մարտի 5-ին Ֆրանսիան Եվրոպական խորհրդի և ԵՄ Խորհրդի Գլխավոր քարտուղարությանը տեղեկացրել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի ավարտի վերաբերյալ:
Համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը տեղեկացրել են ԵՄ անդամ երկրներից 22-ը՝ Ֆրանսիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Բուլղարիան, Լեհաստանը, Լյուքսեմբուրգը, Դանիան, Մալթան, Ռումինիան, Միացյալ Թագավորությունը, Հունգարիան, Սլովակիան, Չեխիան, Կիպրոսը, Գերմանիան, Իռլանդիան, Խորվաթիան, Շվեդիան, Սլովենիան և Նիդեռլանդները, որը նոր է Եվրոպական խորհրդին և Եվրամիության խորհրդի Գլխավոր քարտուղարությանը տեղեկացրել Համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներքին ընթացակարգերի ավարտի մասին:
Բելգիան է նաև ավարտել համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներքին ընթացակարգերը, բայց դեռ պետք է տեղեկացնի ԵՄ քարտուղարությանը:
On 5 March 2020, #France notified the General Secretariat of the #EuropeanCouncil and the Council of the #EU about the completion of its internal procedures necessary for the ratification of the #Armenia-EU CEPA. pic.twitter.com/oPOGnJyezI
— Anna A. Naghdalyan (@naghdalyan) March 6, 2020




