ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Հայաստանը պետք է բողոքի Թուրքիայի դեմ՝ ԼՂ խնդրին միջամտելու համար․ Արա Պապյան

«Հայաստանը պետք է պաշտոնական բողոք ներկայացնի Թուրքիայի դեմ՝ ղարաբաղյան խնդրին միջամտելու փորձերի համար»,– կարծում  է «Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, Կանադայում Հայաստանի նախկին դեսպան, դիվանագետ Արա Պապյանը։

 «Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուի՝ ղարաբաղյան խնդրի լուծման ադրբեջանամետ դիրքորոշման հայտարարությունն ու  վերջին երկու տարվա համանման փաստերը Հայաստանը  պետք է հավաքի ու  պաշտոնապես  ներկայացնի ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին » – ասում  է Պապյանը։

Ըստ նրա՝  Թուրքիայի հետագա գոյությունը ՄԽ կազմում անընդունելի է,  քանի որ այդ  երկիրը խախտում է չեզոքության սկզբունքը։

Պապյանը  կարծում է, որ աշխարհաքաղաքական նպաստավոր պայմանների առկայության պարագայում  հայկական առաջարկները հնարավոր է հավանության արժանանան, ինչպես եղավ Հայոց ցեղասպանության բանաձևերի ընդունման դեպքում։

Կարդացեք նաև

Back to top button