Քաղաքական
Ղարաբաղյան խնդիրը ռազմական լուծում չունի, ասում է ամերիկացի դիվանագետը


Ղարաբաղյան խնդիրը չունի ռազմական լուծում, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Վենտրելը՝ Վաշինգոտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ։
«Միայն հաստատուն եւ խաղաղ կարգավորումը կարող է տարածաշրջանին տալ կայունություն, բարգավաճում եւ խաղաղություն»,- ասել է դիվանագետը։